Լրահոս

06.11.2012 10:42


Մարիամ Սուխուդյան. «Մենակ թողեք փողը ծորա, ծորա, լցվի, լցվի, խմեք, խմեք ու պայթեեեեեեք»

Մարիամ Սուխուդյան. «Մենակ թողեք փողը ծորա, ծորա, լցվի, լցվի, խմեք, խմեք ու պայթեեեեեեք»

Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, անդրադառնալով երեկ «Խոսրովի անտառ» արգելոցում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և լրագրողների հետ կայացած խորհրդակցությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էրեկ արգելոցում հիմնականում քննարկվում էր գրանտներ պոկելու, գրանտներ ստանալու ու լվանալու հիմնախնդիրները...

Երբ հարցրեցինք, լավ ո ՞նց եք վերահսկելու, ո ՞նց եք օգտագործելու, ո ՞նց եք մինչև հիմա արել, ինչպե՞ս եք որսագողությունը կանխել, ռեժիմի խախտումը կանխել, ինչպես են այդ գումարները նպաստելու Խոսրովի բարգավաճմանը: Չունեք ձեր կյանքում գրանցված որևիցէ որսագողության կանխման դեպք: Երկու կողմերի մոտ էլ կախում էր.... տուպիկի մեջ էին ընգնում, ու նախարարը մեզ անճարությունից դուրս էր հրավիրում, բայց ապարդյուն...

Ասեք, էէէ, ուր են ձեր լծակները օլիգարխների, նախարարների, ֆլան ֆստանների, անգամ սովորական գյուղացիների մուտքը կանխելու, բա ինչ եք պոչ խաղացնում արգելոցի բարելավվումից խոսում: Հը..?
Մի հատ վերահսկման համակարգ չունեք: Մենակ թողեք փողը ծորա, ծորա, լցվի, լցվի, խմեք, խմեք ու պայթեեեեեեք:

Երեկ ներկաներից Խոսրովի շահերից ընդամենը խոսում էին մեկ - երկու հոգի....
Տխուր էր»։

Ինչպես տեղեկացրել էինք, բախվել էին բնապահպանները և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատկիցները, իրավապահները։ Բախումը տեղի էր ունեցել «Խոսրվի անտառ» արգելոցի ճանապարհին, երբ ակտիվիստները փակել էին խորհրդակցության համար այնտեղ ուղևորվող նախարարության աշխատակիցների և լրագրողների ավտոբուսի ճանապարհը։ Բնապահպանները պառկել էին ավտոբուսի տակ կամ նստել դրա տանիքին։ Այսպիսով՝ բնապահպանները պահանջել էին իրենց ևս ներգրավել խորհրդակցության մասնակիցների ցուցակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը