Լրահոս

06.11.2012 10:55


ԱՄՆ–ն պատրաստվում է նոր փոթորիկի՝ «Սենդի»–ից ավելի թույլ, բայց...

ԱՄՆ–ն պատրաստվում է նոր փոթորիկի՝ «Սենդի»–ից ավելի թույլ, բայց...

ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ չորեքշաբթի Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում վրա կհասնի նոր փոթորիկ: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցներն ու հիշեցնում, որ նախորդ շաբաթ այս նահանգները մեծապես ավերվել էին «Սենդի» փոթորիկից:

Հաղորդվում է, որ «Սենդի»–ի համեմատ  ավելի թույլ փոթորիկ է սպասվում: Այնուամենայնիվ, բնակիչներին խորհուրդ է տրվում չորեքշաբթի մնալ տանը, իսկ մինչ այդ ուտելիք ամբարել:

Այս խորագրի վերջին նյութերը