Լրահոս

06.11.2012 13:36


ԴԱՀԿ–ում կադրային փոփոխություններն են տեղի ունեցել

ԴԱՀԿ–ում կադրային փոփոխություններն են տեղի ունեցել

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնում:

ԴԱՀԿ ծառայության ղեկավարի այլ հրամաններով Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Հակոբյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ, վերջինիս պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել է Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի պետի տեղակալ, արդարադատության կապիտան Ալեքսանդր Մուշեղյանը:

Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ենոք Անդրեասյանն ազատվել է աշխատանքից՝ իր զեկուցագրի համաձայն: Վերջինիս պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության կապիտան Աշոտ Տեր-Գրիգորյանի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը