Լրահոս

06.11.2012 16:58


ԱՄՆ ընտրություններ. Նյու Յորքը միանում է քվեարկությանը

ԱՄՆ ընտրություններ. Նյու Յորքը միանում է քվեարկությանը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱՄՆ–ում ընտրում են երկրի նախագահին։ Տարբեր ժամային գոտիներում գնտվելու պատճառով երկրում քվեաարկությունը տարբեր ժամերի են սկսում։  Քվեարկությունն առաջինը Երևանի ժամանակով 9։00-ին սկսել են Նյու Հեմփշիր նահանգի երկու՝ Դիքսվիլ Նոթչ և Հարթ Լոքեյշն բնակավայրերը։ Դա տեղական ժամանակով համապատասխանում է   կեսգիշերից անմիջապես հետոյին։

Մեր ժամանակով 15։00-ից սկսած՝ քվեարկությանը միացել է նաև Նյու Յորքը։

Ավելացնենք, որ ԱՄՆ–ի աշխարհամասային տարածքում (այսինքն՝ չհաշված կղզիները) բուն քվեարկությունը կտևի 24 ժամից մի փոքր ավելի։  

Այս խորագրի վերջին նյութերը