Լրահոս

19.01.2011 13:34


ԳԹԿ-ն որոշել է ստեղծել թեստային առաջադրանքների բազա

Հունվարի 18-ին, Կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում' հայ գրականության մասնագետների հետ, որոնց թվում են պետական եւ մասնավոր բուհերի դասախոսներ, ուսուցիչներ, անվանի գիտնականներ: Քանի որ ԳԹԿ-ն որոշել է ստեղծել թեստային առաջադրանքների բազա, ուստի պատրաստ է համագործակցել ոլորտի ներկայացուցիչների հետ, բաց է բոլոր առաջարկների համար: Երեկ գրականագետները որոշել են ծանոթանալ ավագ դպրոցներում գործող դասագրքրեի հետ, այնուհետեւ մեկ շաբաթ անց կրկին հանդիպել եւ քննարկել, թե հատկապես որ դասագրքերի հիմքի վրա արժե կառուցել գրականության առաջադրանքները' միասնական քննության թեստում: Մասնագիտական հանդիպումները շարունակական են լիենոլւ: ԳԹԿ-ն խնդրեց բուհերի ներկայացուցիչներին իրենց ամբիոններում ու մանկավարժական կոլեկտիվներում էլ քննարկել հարցն ու ներկայացնել այլ կարծիքներ ու առաջարկներ:

Այս խորագրի վերջին նյութերը