Լրահոս

07.11.2012 15:56


Ծառայողական խորհրդակցություն ԼՂՀ ՊՆ-ում

Ծառայողական խորհրդակցություն ԼՂՀ ՊՆ-ում

Նոյեմբերի 6-ին ԼՂՀ բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների և զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը. տեղեկացնում է ՊԲ պաշտոնական կայքը:

Խորհրդակցությունը, որին ներկա էին նաև ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը և ռազմաիրավապահ մի շարք կառույցների ղեկավարներ, նվիրված էր Արցախի զինված ուժերում տիրող զինվորական կարգապահության ընթացիկ խնդիրների քննարկմանը:

Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո, անցկացվող հանդիպման անհրաժեշտության և խորհրդակցության օրակարգում ներառված հարցերի շուրջ համառոտ իր տեսակետն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Խորհրդակցության ընթացքում ըստ ուղղությունների, ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը և քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: Վերջիններս, մասնավորապես, անդրադարձել են բանակում արձանագրվող իրավախախտումների վերլուծությանն ու դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքների ընթացիկ վիճակին` ընդգծելով, որ ինչպես ռազմաիրավապահ մարմինները, այնպես էլ զինվորական կարգապահության ոլորտի պատասխանատուները պետք է հանդես գան ոչ թե կատարված հանցագործությունը ֆիքսողի, այլ ժամանակին դրանք բացահայտողի և կանխարգելողի դերում:

Խորհրդակցության ընթացքում շոշափված օրակարգային հարցերի շուրջ իրենց տեսակետներն են հայտնել նաև զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները:

 

Այս խորագրի վերջին նյութերը