Լրահոս

08.11.2012 10:40


«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսերին 1 տարվա ազատազրկման են դատապարտել. պատճառն ամենևին էլ ֆիլմը չէ

«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսերին 1 տարվա ազատազրկման են դատապարտել. պատճառն ամենևին էլ ֆիլմը չէ

Լոս Անջելեսի շրջանային դատարանը Իսլամական աշխարհում մեծ աղմուկ հանած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսեր Մարկ Բասելի Յուսեֆին 1 տարվա ազատազրկման է դատապարտել։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Նշենք, սակայն, որ այս դատավճիռն իրականում ոչ մի կապ չունի աղմկահարույց ֆիլմի ստեղծման և տարածման հետ։ Պատճառն այն է, որ Յուսեֆը նախկինում գործած հանցագործության համար գտնվել է պայմանական ազատության մեջ, սակայն մի շարք խախտումներ է թույլ տվել, ինչի հետևանքով կայացվել է արդեն իրական ազատազրկման դատավճիռը։

Հիշեցնենք, որ Յուսեֆի ստեղծած ֆիլմի պատճառով մի շարք արաբական երկրներում՝ մասնավորապես Եմենում, Եգիպտոսում, Լիբիայում, Լիբանանում, Սուդանում և Թունիսում, բողոքի մեծ ալիք էր բարձրացել, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել և վնասվածքներ ստացել։ Լիբիական Բենղազի քաղաքում կատաղած իսլամիստների հարձակման պատճառով զոհվել է նաև ԱՄՆ-ի դեսպանը։

Այս խորագրի վերջին նյութերը