Լրահոս

08.11.2012 11:40


Հենրիխ Մխիթարյան. «Մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք, բայց վերջում անհեթեթ գոլ բաց թողեցինք»

Հենրիխ Մխիթարյան. «Մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք, բայց վերջում անհեթեթ գոլ բաց թողեցինք»

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ «Չելսի»–ի հետ խաղում արել է այն ամենը, ինչ թիմի մարզիչ Միրչա Լուչեսկուն իրենից պահանջել է:

«Մենք գոլերը բաց թողեցինք սխալների պատճառով: Դա թիմային սխալ էր: Մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք, բայց վերջում բաց թողեցինք անհեթեթ գոլ։ Ցավալի է պարտվել նման խաղում: Մենք ունենք բոլոր շանսերն առաջ գնալու համար»,–Մխիթարյանի խոսքերը հաղորդում է «sport.ua»-ն:

Հիշեցնենք, որ երեկ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Չելսի»–«Շախտյոր» հանդիպումն ավարտվել է 3։2 հաշվով, թեև «Շախտյոր»–ն ակնհայտորեն ավելի լավ խաղ էր ցուցադրում։

Այս խորագրի վերջին նյութերը