Լրահոս

08.11.2012 12:18


Աստղերը վաստակել են 40 մլն դոլար` ի օգնություն «Սենդի» փոթորիկից տուժածներին

Աստղերը վաստակել են 40 մլն դոլար` ի օգնություն «Սենդի» փոթորիկից տուժածներին

«Սենդի» փոթորիկը, որը գրեթե ոչնչացրել է  ԱՄՆ-ի Արևելյան ափի մեծ մասը, միավորել է ամերիկյան ԶԼՄ-ների և շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: Հայտնի «NBS» հեռուստաընկերությունը կազմակերպել է բարեգործական համերգ, որին մասնակցել են Քրիստինա Ագիլերան, Սթիվեն Թայլերը, Ջոն Բոն Ջովին, Մերի Ջեյ Բլայջը, Սթինգը և այլ աստղեր: Համերգի շնորհիվ հավաքվել է 23 մլն դոլար: Կինոաստղերը ևս անմասն չեն մնացել՝ Վուպի Գոլբերգը, Դենի ԴեՎիտոն, Բեն Սթիլերը, Ալեք Բոլդուինը և Քեվին Բեյքոնը նվիրատվություն են արել Կարմիր խաչին: «ABC» հեռուստաընկերությունը, որը կազմակերպել է «Օգնության օր» նախագիծը, եթերային ամբողջ օրը կոչ է արել մարդկանց  նվիրատվություններ անել աղետից տուժածներին օգնող բարեգործական  հիմնադրամին: Դրա շնորհիվ հեռուստաընկերությունը կարողացել է հավաքել մոտ 17 մլն դոլար: 

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=comWvwHXNm4

Այս խորագրի վերջին նյութերը