Լրահոս

08.11.2012 13:02


Շևչենկոն՝ «Չելսի»–«Շախտյոր» խաղի մասին. «Անկեղծ կասեմ, ես «Չելսիին» էի երկրպագում»

Շևչենկոն՝ «Չելսի»–«Շախտյոր» խաղի մասին. «Անկեղծ կասեմ, ես «Չելսիին» էի երկրպագում»

Ինչպես տեղեկացնում է «championat.com»–ը, լոնդոնյան «Չելսի»–ի և Կիևի «Դինամոյի» նախկին խաղացող, ուկրաինացի հանրահայտ ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի «Չելսի»-«Շախտյոր» մրցավեճը, որն ավարտվել է 3:2 հաշվով՝ անգլիացիների օգտին.

 «Խաղը շատ հետաքրքիր ստացվեց, շատ գոլեր կային: «Շախտյորը» շատ լավ տեսք ուներ, «Չելսիի» բախտը, միգուցե, բերեց, քանի որ խփեցին վերջին վայրկյաննին: Անկեղծ կասեմ, ես երկրպագում էի «Չելսիին», որտեղ խաղացել եմ: «Շախտյորի» հետ մենք (նկատի ունի Կիևի «Դինամո» թիմը–«7օր») միշտ մրցակից ենք եղել, դրա համար նրանց երկրպագել չէի կարող: Բայց «Շախտյորի» խաղն ինձ շատ դուր եկավ»։

Այս խորագրի վերջին նյութերը