Լրահոս

08.11.2012 13:05


Ջոնի Դեփը կկանգնի դատարանի առջև

Ջոնի Դեփը կկանգնի դատարանի առջև

Օրերս հայտնի է դարձել, որ հայտնի հոլիվուդյան աստղ Ջոնի Դեփը կանգնելու է դատարանի առջև: Հայտնի դերասանի դեմ հայց է ներկայացրել իր երկրպագուն`53- ամյա ուսուցիչ Ռոբին Էքերթը։  Վերջինիս խոսքերով՝  «The Stooges» խմբի համերգի ժամանակ, որին ներկա է եղել նաև Դեփը, դերասանի թիկնապահները շատ կոպիտ են վարվել նրա հետ՝ հագցրել են ձեռնաշղթաներ, առգրավվել բջջային հեռախոսը և կոպիտ կերպով հեռացրել VIP-գոտուց: Ըստ Ռոբինի` Դեփը նույնիսկ չի էլ փորձել կանգնեցնել թիկնապահներին: ԱՄՆ-ի դատավոր Մայքլ Ջոնսոնը վերջապես արձագանքել է  տուժողի հայցին՝ գործը քննվելու է դատարանում:    

Այս խորագրի վերջին նյութերը