Լրահոս

08.11.2012 13:43


«ՏաԹևեր» ճոպանուղին շնորհակալական նամակ է ուղարկել ՀՀ ԱԻՆ

«ՏաԹևեր» ճոպանուղին շնորհակալական նամակ է ուղարկել ՀՀ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունից օրերս ստացված շնորհակալական նամակը, որտեղ մասնավորապես ասված է.

«Անչափ շնորհակալ ենք հոկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի Հալիձոր և Տաթև համայնքներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների աշխատանքի համար։ Նրանց մասնագիտական ունակությունները և անսահման նվիրվածությունը թույլ տվեցին օպերատիվ և գրագետ կազմակերպել «ՏաԹևեր» ճոպանուղու ուղևորների տարհանումը։

Շնորհակալ ենք նաև լրատվամիջոցների հետ աշխատանքում մեզ հետ համագործակցելու համար»։

Լավագույն մաղթանքներով`

Զարմինե Զեյթունցյան

«RVVZ» հիմնադրամի զարգացման բաժնի ղեկավար

Այս խորագրի վերջին նյութերը