Լրահոս

09.11.2012 13:24


ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ է նշանակվել Վալերի Գերասիմովը

ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ է նշանակվել Վալերի Գերասիմովը

Ռուսաստանի նորանշանակ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում առաջարկել է գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովի թեկնածությունը։ ՌԴ նախագահ Վլադմիմր Պուտինն արդեն հաստատել է Գերասիմովի նշանակումը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Շոյգուն Վալերի Գերասիմովին ներկայացնելիս ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նա գլխավոր շտաբում աշխատելու, ինչպես նաև ռազմական գործողությունների փորձ ունի։

Հիշեցնենք, որ մինչ այդ ՌԴ  ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում էր Նիկոլայ Մակարովը։

Այս խորագրի վերջին նյութերը