Լրահոս

09.11.2012 13:37


Արեգ Գևորգյան. «Պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը Սերժ Սարգսյանի հակաժողովրդական ռեժիմից օր առաջ ազատվելն է»

Արեգ Գևորգյան. «Պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը Սերժ Սարգսյանի հակաժողովրդական ռեժիմից օր առաջ ազատվելն է»

Անդադառնալով «Ուոլ սթրիթ ջըրնըլ»–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին, որտեղ նա մասնավորապես ասել էր, որ Ադրբեջանը պատերազմի վերսկսման առիթ է փնտրում՝ Հայ ազգային կոնգրեսի անդամ Արեգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խորհրդակցությունները արդյունք չտվեցին. այլևս անհնար է ստով կերակրել սոված ժողովրդին: Հիմա հերթը պատերազմի մասին խոսելն է՝ Ադրբեջանին բոբո դարձնելով ու ժողովրդին վախեցնելով. «Թե բա՝ ձեր վատ կյանքից հանկարծ չբողոքեք, թշնամին կզգա, որ Հայաստանում վիճակը լավ չէ ու Ղարաբաղը կփախցնի»: Էլ չի մտածում, որ իր հանցավոր կառավարման և երկրի անխնա թալանի շարունակման դեպքում Ադրբեջանը ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև ամբողջ Հայաստանը կփախցնի:  Էնպես որ` պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը Սերժ Սարգսյանի հակաժողովրդական ռեժիմից օր առաջ ազատվելն է»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը