Լրահոս

09.11.2012 14:24


Մեծ հաղթանակ՝ «Edison Award» մրցանակաբաշխությանը

Մեծ հաղթանակ՝ «Edison Award» մրցանակաբաշխությանը

Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների  համույթի ձայնասկավառակը այս տարվա հոկտեմբերին  նոմինացվել է աշխարհի  ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից   մեկի՝   հոլանդական «Edison Award»–ի  «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում և նոյեմբերի 5-ին ճանաչվել՝ անվանակարգի հաղթող երաժշտական նախագիծ:

 Մրցանակն աննախադեպ հաղթանակ է, քանի որ «Edison Award»-ը հանդիսանում է աշխարհի 4ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը և իր հեղինակությամբ ուկարևորությամբ համեմատվում է ամերիկյան «Grammy Award», գերմանական «Preis derSchallplayyenkritik» և Ֆրանսական «Victoire» երաժշտական մրցանակաբաշխությունների հետ:Այս մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ 1960 թվականին ստեղծված այդմրցանակաբաշխության պատվո կոչումներին արժանացել են այնպիսի հեղինակավորստեղծագործողներ, ինչպիսիք են համաշխարհային երաժշտարվեսի պսակ հանդիսացողարվեստագետներ Շառլ Ազնավուրը, Մայլս Դեյվիսը, Էմիլոու Հարրիսը, Էրիկ Քլեփտոնը, ԲոբՋեյմսը, Ֆիլ Քոլինսը, Ռայ Քուդերը, Սթիվի Ուանդերը, Ռոբի Ուլիամսը, Վալերի Գերգիևը, ԵվգենիԿիսինը, Կլաուդիո Արաուն, Պիեռ Բուլեզը և այլոք: Մրցանակաբաշխությունն առաջնորդվում էամենաբարձր չափանիշներով՝ մրցանակներ շնորհելով միայն «բացառիկ արժեք ներկայացնողձայնասկավառակների»:

 Մրցանակաբաշխությունն այս տարի տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին, հոլանդիայի Այնդհովենքաղաքի Ֆիլիպս համերգասրահում, որտեղ էլ մրցանակը կհանձնվի Գուրջիևի անվանժողովրդական նվագարանների համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար ԼևոնԷսկենյանին:

 Հաղթանակած ձայնասկավառակը,"Music of Georges I.Gurdjieff" The Gurdjieff Folk Instruments Ensemble-Levon Eskenian որ ներկայացնում է  հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրողԳ. Ի. Գյուրջիևի երաժշտության ժողովրդական գործիքների համար արված մշակումներ,թողարկվել է 2011 թվականի հուլիսին՝ գերմանական հեղինակավոր «ECM Records» ընկերությանկողմից:

Էդիսոնի մրցանակը հրատարակության միակ հաջողությունը չէ, քանզի թողարկման օրվանից այնբազմիցս արժանացել է տարբեր մրցանակների, երաժշտական աշխարհի ջերմ ընդունելությանը,ինչպես նաև համաշխարհային մամուլի ամենաբարձր գնահատանքին:

Այսպես, 2012 թվականին Հայաստանի «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը» ալբոմը ճանաչվեց որպես տարվա լավագույն ժողովրդական ալբոմ, իսկ հրատարակությանմասին ակնարկներ ու հոդվածներ հայտնվեցին այնպիսի հեղինակավոր պարբերականներիէջերում, ինչպիսիք են «BBC Music Magazine»-ը, «The Guardian»-ը, «The Financial Times»-ը, «The Independent»-ը, «USA National Public Radio»-ն, «NPR Music»-ը, «Mitteldeutsche Zeitung»-ը, «L’Unita»-ն, «LA LIBERTÉ»-ն, «The Wire»-ը: Ավելին, Ավստրալիայի պետական ռադիոն՝ «ABC» –ն, 2011 թվականի  սեպտեմբերին ձայնասկավառակը ճանաչեց շաբաթվա լավագույն ալբոմ, իսկ2012 թ. հունվարին ամերիկյան «Q2»  դասական երաժշտության ռադիոընկերությունն այնանվանեց շաբաթվա լավագույն  CD-ալբոմ:

Ձայնասկավառակում Գուրջիևի մեղեդիները հնչում են Գուրջիևի անվան ժողովրդականնվագարանների համույթի կատարմամբ, որը հիմնադրվել է 2008 թ. Լևոն Իսկէնեանի կողմից:Համույթում ընդգրկված են Հայաստանի լավագույն երիտասարդ կատարողներ։ Անցած ողջտարվա ընթացքում համույթը բազմաթիվ ելույթներով շրջագայել է աշխարհի տարբերերկրներով՝ հանդես գալով Շվեցարիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բելգիայի,Լեհաստանի ամենահեղինակավոր բեմահարթակներից ու փառատոններում:

Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթ

Այս խորագրի վերջին նյութերը