Լրահոս

09.11.2012 14:30


Զինված հարձակում Աջափնյակում

Զինված հարձակում Աջափնյակում

Նոյեմբերի 8-ին` ժամը 23:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա Կարեն Ղ.-ն, որն0 ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23։30-ին, 2 անհայտ անձինք Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 29 շենքի մուտքի մոտ, ատրճանակի սպառնալիքով, Կարեն Ղ.-ից պահանջել են գումար, ապա նրանցից մեկը կրակել է վերջինիս ոտքին և պատճառել վնասվածք:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը