Լրահոս

09.11.2012 15:30


OԵԿ պատգամավոր. «Կառավարման խորհրդարանական համակարգի անցնելը պետք է որոշի ժողովուրդը»

OԵԿ պատգամավոր. «Կառավարման խորհրդարանական համակարգի անցնելը պետք է որոշի ժողովուրդը»

«Պետության կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցնելը պահանջում է սահմանադրական փոփոխություն և ժամանակ, իսկ անցման ահնրաժեշտությունը պետք է որոշի միայն ժողովուրդը»,–այսօրվա ասուլիսին հայտնել է Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

Ըստ բանախոսի՝ հասարակությանը պետք է ներկայացնել կառավարման տարբեր մոդելներ, և ժողովուրդն ինքը պետք է որոշի` որ մոդելն ընտրել: «Մեր գործընկերները պետք է կոնկրետ ներկայացնեն այդ մոդելը` հասկանալու՝ ինչպիսին է լինելու այդ համակարգը, ինչպես է նպաստելու հասարակության զարգացմանը»,-ասել է Մարգարյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը