Լրահոս

12.11.2012 10:56


Հունաստանի խորհրդարանը հաստատել է 2013թ. բյուջեն. աշխատավարձերն ու թոշակները կկրճատվեն

Հունաստանի խորհրդարանը հաստատել է 2013թ. բյուջեն. աշխատավարձերն ու թոշակները կկրճատվեն

Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է երկրի 2013թ. բյուջեի նախագիծը։ Կառավարության ներկայացրած փաստաթղթի օգտին քվեարկել է 150 պատգամավոր, դեմ՝ 128-ը, իսկ 18-ը՝ ձեռնպահ։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Ըստ այդմ՝ նախատեսվում է դեֆիցիտի կրճատում՝ մինչև 8 մլրդ եվրոյի չափով, որից  4,9 մլրդ-ը՝ աշխատավարձերի և թոշակների կրճատման միջոցով։ Կրճատվելու են նաև առողջապահության, կրթության ու պաշտպանության ոլորտներին հատկացվող գումարները։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 8-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել էր ներկայացրած խնայողության քաղաքականության վերաբերյալ օրինագիծը։ Դրան կողմ էր արտահայտվել 153 պատգամավոր։

Այս խորագրի վերջին նյութերը