Քաղաքական

12.11.2012 16:03


Լևոն Զուրաբյան. «Չեմ բացառում միասնական թեկնածուի տարբերակը»

Լևոն Զուրաբյան. «Չեմ բացառում միասնական թեկնածուի տարբերակը»
Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Օսկանյանի հետ ՀԺԿ գրասենյակում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ունենան նախագահի միասնական թեկնածու, Լեւոն Զուրաբյանը, մասնավորապես, ասել է․
«Ես կարծում եմ, որ դա չի կարելի բացառել»։ 
Զուրաբյանը չի ցանկացել մանրամասնել, թե ով ում թեկնածուին կսատարի՝ ասելով, որ եթե ինքը այդ պարզաբանումը անի, դա միայն կվնասի բանակցությունների ընթացքին։
«Կարո՞ղ ենք չբացառել որ ՀԱԿ-ը կսատարի ԲՀԿ-ի թեկնածուին»՝ ճշտող հարցին Զուրաբյանը պատասխանել է․
«Թույլ տվեք ինձ դիվանագիտական մոտեցում ունենալ եւ չպատասխանել այս հարցին, բայց չեմ բացառում միասնական թեկնածուի տարբերակը»։
 

Այս խորագրի վերջին նյութերը