Լրահոս

12.11.2012 16:37


Գյումրիում տեղի է ունեցել քաղաքապետի երդմնակալության արարողությունը

Գյումրիում տեղի է ունեցել քաղաքապետի երդմնակալության արարողությունը

Այսօր՝ նոյեմբերի 12–ին, Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնի ճեմասրահում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ավագանու նորընտիր անդամների համար երդման տեքստ է ընթերցվել: 

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանը, արվեստի և մշակութի հանրահայտ գործիչներ, գիտնականներ, ավագունու ամենատարեց անդամը և այլք: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Սամվել Բալասանյանին հանձնել է լանջաշղթա և շնորհել քաղաքի խորհրդանշական բանալին:

Այս խորագրի վերջին նյութերը