Լրահոս

13.11.2012 12:48


Հայտնաբերվել են մի շարք շեղումներ

Հայտնաբերվել են մի շարք շեղումներ

Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների շնորհիվ հայտնաբերվել են մի շարք շեղումներ։ Շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Արձանագրված լաբորատոր շեղումները փաստում են, որ երեխաների սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային կարգի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության պատճառով:

Ներկայումս բոլոր հիվանդներն առողջացել և դուրս են գրվել:

Մանկապարտեզի տնօրինությանը տրվել են առաջարկություններ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ: 

Այս խորագրի վերջին նյութերը