Լրահոս

13.11.2012 13:34


«BBC»-ի նախկին տնօրենը՝ «Նյու Յորք թայմս»–ի ղեկավար

«BBC»-ի նախկին տնօրենը՝ «Նյու Յորք թայմս»–ի ղեկավար

«BBC»-ի նախկին տնօրեն Մարկ Թոմփսոնը նշանակվել է ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթի ղեկավարի պաշտոնում: 55-ամյա Թոմսոնը «ВВС»-ն ղեկավարել է 2004թ.-ից: Նա պաշտոնը թողել էր Լոնդոնի պարաօլիմպիական խաղերի ավարտից հետո:

Նշենք, որ «BBC»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Թոմփսոնին փոխարինած Ջորջ Էնթուիսլը չի կարողացել գործը լիարժեք կատարել. 54 օրվա աշխատանքից հետո Էնթուիսլը անցյալ շաբաթ որոշել է հրաժարական տալ։ Պատճառը հեռուստատեսությամբ կեղծ տեղեկություններ տարածելու հետ կապված միջադեպն է:

«Նյու Յորք թայմս»-ի որոշ աշխատակիցներ մտավախություն ունեն, թե Թոմփսոնի գալով  «BBC»-ի ճգնաժամը կարող է տեղափոխվել ամերիկյան մեդիահոլդինգ:

Այս խորագրի վերջին նյութերը