Լրահոս

13.11.2012 13:48


Մահացու պատահար Երևան-Իջևան ճանապարհին

Մահացու պատահար Երևան-Իջևան ճանապարհին

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին  «BMW X-5»  մակնիշի ավտոմեքենան Իջևանի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել այդ գոտուց դուրս կայանված  «ԻԺ-2715»  մակնիշի ավտոմեքենայի, ապա` չգործող կամրջի երկաթբետոնյա կոնստրուկցիային:
Բախումների հետևանքով «BMW X-5»-ի սրահում գտնվող 1985թ. ծնված Խաչատուր Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ ևս երկու տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը