Աշխարհ

13.11.2012 14:19


Իվանիշվիլի. «Սահակաշվիլին Եվրոպայում ու ԱՄՆ–ում Վրաստանի մասին կեղծ լուրեր է տարածում»

Իվանիշվիլի. «Սահակաշվիլին Եվրոպայում ու ԱՄՆ–ում Վրաստանի մասին կեղծ լուրեր է տարածում»

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քննադատական նկատողությունները Վրաստանի պաշտպանության և ՆԳ նախկին նախարարի ու Միացյալ շտաբի պետի նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, հայտարարել է.

–Ողջ երկրի համար ամոթալի է, որ Գլխավոր դատախազությունը ձերբակալել է Միացյալ շտաբի պետին, պաշտպանության և ՆԳ նախկին նախարարին,  սակայն դա այն ամենի արտացոլումն է, ինչն իրականում կատարվել է Վրաստանում։

Խոսելով Պրահա և Բրյուսել  նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կատարած այցերի մասին՝ վարչապետն ասել է, որ Վրաստանի առաջնորդն «իր հայտարարություններով պատրանք է ստեղծում ԱՄՆ-ում և Եվրոպայում, անհասկանալի է, թե ուր է նա գնում, գնալով էլ կեղծ լուրեր է տարածում»։

–Բայց դա արագ կավարտվի,–խոստացել է Իվանիշվիլին։

Այս խորագրի վերջին նյութերը