Լրահոս

14.11.2012 14:23


«Մերսեդես»-ը այրվել է

«Մերսեդես»-ը այրվել է

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 23։20-ին,  ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 23։35-ին: Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 2 000 000 դրամ:
Պարզվել է, որ «Մերսեդեսը»  Սասունցի Դավթի փողոցում գտնվող  բենզալցակայանի դիմաց բախվել է  «Տոյոտա Լանդ Կրաուզեր»  մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով էլ  այրվել է, իսկ վարորդը    և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը