Լրահոս

14.11.2012 15:52


Արմ Ռոբոտիքսի ռոբոտները պատրաստվում են թռիչքի

Արմ Ռոբոտիքսի ռոբոտները պատրաստվում են թռիչքի

Նոյեմբերի 17-ին փորձնական թռիչքի դուրս կգան Արմ Ռոբոտիքս մրցույթի «Անօդաչու թռչող սարքերը»: Թռիչքը տեղի կունենա Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում, ժամը 11:00-ից սկսած: Փորձնական թռիչքի իրականացման նպատակն է ստուգել ռոբոտների պատրաստվածության մակարդակը, մասնակիցներին հնարավորություն տալ մրցութային իրական պայմաններում փորձարկել իրենց սարքերը և կատարել վերջին փոփոխությունները մրցույթի եզրափակիչ փուլի համար: Եզրափակիչ փուլը նախատեսվում է իրականացնել 2013թ. մայիսին:

Մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերները, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 300 գ  բեռ և կվերադառնան մեկնարկային կետ: Անօդաչու թռչող սարքը կարող է լինել ուղղաթիռ, քուադրոքոփթեր /quadrocopter/, օդանավ, դիրիժաբլ և այլն: Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել թե՛ ավտոմատ, թե՛ հեռակառավարմամբ: 

Այս խորագրի վերջին նյութերը