Լրահոս

15.11.2012 09:41


Չինաստանի կոմունիստական կուսակցության նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Սի Ցզինպին

Չինաստանի կոմունիստական կուսակցության նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Սի Ցզինպին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) փոխնախագահ Սի Ցզինպին Պեկինում անցկացված Կոմունիստական կուսակցության Կենտկոմի ժողովի որոշմամբ ընտրվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) գլխավոր քարտուղար։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Նշենք, որ Կենտկոմի քաղբյուրոյի ԿԿ ինը անդամներից յոթը, ներառյալ ՉԺՀ նախագահ Խու Ցզինտաոն, Պետխորհրդի ղեկավար Վեն Ցզյաբաոին և երկրի գերագույն օրենսդիր մարմնի Մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոն, չեն ընդգրկվել Կենտկոմի կազմում։

Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը զբաղեցնում է ՉԺՀ նախագահի պաշտոնը, այդ պատճառով մարտին Համաչինական ժողովրդական ներկայացուցիչների ժողովի հերթական նիստի ժամանակ Սի Ցզինպին հավանաբար կդանա պետության ղեկավար՝ փոխարինելով Խու Ցզինտաոյին։

Այս խորագրի վերջին նյութերը