Լրահոս

15.11.2012 10:00


Հրդեհված տնակում մարդ է եղել

Հրդեհված տնակում մարդ է եղել

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 22։03-ին,  ահազանգ է ստացվել, որ այրվում է Երևանի Մաշտոցի 12 շենքին հարակից տնակը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։37-ին, մարվել՝ 22։41-ին: Այրվել է մոտ 20 քմ աղբ:

Պատկանելիությունը չպարզված տնակում հայտնաբերվել է Միքայել Ստեփանյանը: Վերջինս տեղափոխվել է Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն»:

  Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Այս խորագրի վերջին նյութերը