Աշխարհ

15.11.2012 10:10


Էշթոն. «Իրանը «խլացնում» է մինչև 500 համաշխարհային հեռուստաալիքների և մոտ 200 ռադիոկայանների ազդանշանը»

Էշթոն. «Իրանը «խլացնում» է մինչև 500 համաշխարհային հեռուստաալիքների և մոտ 200 ռադիոկայանների ազդանշանը»

–Սկսած 2009թ.՝ եվրոպական արբանյակների ազդանշանը մերձավորարևելյան տարածաշրջանում պարբերաբար «խլացվում են» Իրանի տարածքից,–նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը, ով հավելել է, թե ԵՄ-ն պահանջում է, որ Թեհրանը դադարեցնի «խլացնել» միջազգային արբանյակային հեռուստաալիքների հեռարձակումը:  

Ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ Էշթոնի տվյալներով՝ արգելափակվում է մինչև 500 համաշխարհային հեռուստաալիքների և մոտ 200 ռադիոկայանների ազդանշանը, որոնք հեռարձակվում են արբանյակային կապով: Առաջին հերթին խոսքը  այնպիսի ալիքների մասին է, ինչպիսիք են «Բի–Բի–Սի»–ն, «Ֆրանս 24»–ը, «Ամերիկայի ձայնը» և այլն: Նման գործողությունների հետևանքով այդ ալիքների ընդունման հետ կապված խնդիրներ են առաջացնում ոչ միայն Իրանում, այլև հարևան երկրներում:

Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը խորին մտահոգություն է հայտնել այդ փաստերի կապակցությամբ, որոնք «չեն համապատասխանում ՄԱԿ-ի հեռահաղորդակցության միջազգային միության նորմերին»: Էշթոնը հատուկ նշել է, որ Իրանը այդ նորմերը ընդունած պետությունների շարքին է պատկանում և պետք է հետևի դրանց։

Այս խորագրի վերջին նյութերը