Լրահոս

15.11.2012 10:29


Բոսնիայում և Իրաքում կռված բրիտանացի 47-ամյա զինծառայողը փոխել է իր սեռը և մտադիր է մայրանալ

Բոսնիայում և Իրաքում կռված բրիտանացի 47-ամյա զինծառայողը փոխել է իր սեռը և մտադիր է մայրանալ

Բրիտանիայում 47-ամյա զինծառայող Ռասել Ջեքսոնը, ով 25 տարի գտնվում է զինծառայության մեջ (ընդ որում՝ արքայական գնդում), որոշել է կտրուկ կերպով փոխել իր կյանքը։ Զինվորականը որոշել է իրագործել իր վաղեմի երազանքը. անցնելով բազմաթիվ վիրահատությունների միջով՝ Ջեքսոնը կին է դարձել: Այս մասին տեղեկացնում է «Lifenews.ru»-ն:

Ջեքսոնի խոսքով՝ ինքն իր ողջ գիտակցական կյանքում դժգոհ է եղել իր սեռական կարգավիճակից և ցանկացել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչ դառնալ, սակայն փորձել է պայքարել իր ներքին մղման դեմ ու հենց այդ պատճառով էլ 16 տարեկանում ծառայության է անցել բանակում:

Հյուսիսային Իռլանդիայում, Բոսնիայում և Իրաքում լարված ծառայության ժամանակ Ռասելը առիթ է ունեցել ներկայացնել իր տղամարդկային լավագույն հատկանիշները: Այդուհանդերձ, զգացմունքային տառապանքները զգացնել են տվել, երբ ծառայակիցները զոհվել են նրա աչքի առաջ:

«Երկու տասնամյակ հետո ես հասկացա, որ մեծ սխալ եմ գործել և որոշեցի լքել ռազմակայանը, որպեսզի վերջապես դառնամ այն, ինչ ինձ զգում եմ ներսից: 2011թ. Լանքշիրի կոմսության հիվանդանոցներից մեկի բժիշկները կատարեցին սեռը փոխելու վերջին վիրահատությունը: Ես վճարեցի 6300 դոլար կրծքի իմպլանտների համար: Մինչ այդ ես հատուկ հորմոնալ հաբեր էի օգտագործում, որպեսզի փոխեմ մարմինս»,–հայտնել է Ջեքսոնը:

Նա պատմել է, որ հիմա ավելի երջանիկ է զգում իրեն: Հետագայում նա մտադիր է ընտանիք կազմել, հնարավոր է՝ նաև մայր դառնալ։

–Ես երկար ժամանակ անհույս կերպով փորձում էի աշխատանք գտնել, սակայն բոլոր գործատուները ինձ անլուրջ էին մոտենում,–անկեղծացել է Ջեքսոնն ու հավելել, որ հիմա ինքը մեքենաների անվադողերի սեփական բիզնես է բացել:

Այս խորագրի վերջին նյութերը