Լրահոս

15.11.2012 16:25


Վարդենիսում կամուրջի փլուզումից զոհեր կան

Վարդենիսում կամուրջի փլուզումից զոհեր կան

Այսօր՝ ժամը 14։27-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս» կայարանից 2 կմ դեպի հյուսիս գտնվող կամուրջը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տուժածներից մեկին՝ Ա. Անտոնյանին, տեղափոխել են «Վարդենիս» ԲԿ, այնուհետև Երևանի «Առաջին կլինիկական հիվանդանոց»։ Փլուզման հետևանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ։ Ժամը 15։20–ի դրությամբ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակիչ Վ. Սարգսյանի և Սևան քաղաքի բնակիչ Ն. Մարտիրոսյանի դիակները։ 

Այս խորագրի վերջին նյութերը