Լրահոս

16.11.2012 10:37


Ուզում ես ամուսնալուծվե՞լ, վճարիր 1280 եվրո. իսպանական իշխանությունների խնայողական նոր քաղաքականությունը

Ուզում ես ամուսնալուծվե՞լ, վճարիր 1280 եվրո. իսպանական իշխանությունների խնայողական նոր քաղաքականությունը

Իսպանիայի իշխանությունները տնտեսող քաղաքականության շրջանակներում շարունակում են նոր փոփոխությոնւներ կատարել օրենսդրական դաշտում։ Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ–ները, Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել դատական հարկերի մասին նոր օրենքը։

Ըստ այդմ՝ ամուսնալուծվելու համար զույգերն այսուհետ ստիպված կլինեն 1280 եվրո վճարել։  Այս որոշումն արդեն դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ընդդիմադիր քաղաքական ուժերի շրջանում, ովքեր գտնում են, որ ամուսնալուծվելու համար սահմանված գումարը շատ բարձր է շարքային քաղաքացիների համար։

 Նշենք, որ  մինչ այդ  ամուսնալուծության ծախսը 500 եվրոյով պակաս էր։

Այս խորագրի վերջին նյութերը