Լրահոս

16.11.2012 10:59


Իսրայելը Գազայում ռազմական գործողությունները 3 ժամով դադարեցնում է. Եգիպտոսի վարչապետն այցելում է Թել Ավիվ

Իսրայելը Գազայում ռազմական գործողությունները  3 ժամով դադարեցնում է. Եգիպտոսի վարչապետն այցելում է Թել Ավիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն համաձայնել է 3 ժամով դադարեցնել Գազայի հատվածում ռազմական գործողությունները, ինչը պայմանավորված է Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քադիլի այցով։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»–ը։

 Սակայն Իսրայելի կառավարության անդամներից մեկը նշել է, որ կարճատև հրադադարը կխախտվի, եթե Գազայի հատվածից հրեական տարածքների ուղղությամբ հարվածներ լինեն։

Ըստ ՀԱՄԱՍ-ի տվյալների՝ անցած գիշերվա ընթացքում Իսրայելի զինված ուժերը մոտ 130 հրթիռ են արձակել Գազայի հատվածի ուղղությամբ։ Հաղորդվում է տասնյակ զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին։

Այս խորագրի վերջին նյութերը