Լրահոս

16.11.2012 11:07


Մեքենան այրվել է ամբողջությամբ

Մեքենան այրվել է ամբողջությամբ

Նոյեմբերի 15-ին՝  ժամը 21։30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակով փողոցում՝ թիվ 38 միջնակարգ դպրոցի մոտ, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։42-ին, մարվել 21։48-ին:

Ամբողջությամբ այրվել է «Մոսկվիչ» մակնիշի առանց պ/հ-ի չշահագործվող ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը