Լրահոս

16.11.2012 20:42


ԱՄՆ–ում վայր է ընկել աշխարհի ամենաթանկ կործանիչը

ԱՄՆ–ում վայր է ընկել աշխարհի ամենաթանկ կործանիչը

Ֆլորիդայում վայր է ընկել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչը։ Տուժածներ չկան՝ օդաչուն հասցրել էր դուրս նետվել։

Այս տարվա մայիսին F-22 Raptor կործանիչների թռիչքների վրա խիստ սահմանափակում էր դրվել։ Մասնավորապես, օդաչուներին հրհանգվել էր թռիչքի ժամանակ շատ չհեռանալ ավիաբազայից։

Դա պայմանավորված է եղել ինքնաթիռի այս մոդելի որոշ անսարքությունների հետ, ինչի հետևանքով օդաչուների մոտ մեծ բարձրության վրա շնչահեղձություն էր առաջանում։

F-22 Raptor–ը բազմանպատակային կործանիչ է։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի հաղորդմամբ՝ ներկա պահին այն աշխարհի ամենաթանկ կործանիչն է։

Այս խորագրի վերջին նյութերը