Լրահոս

16.11.2012 11:47


Գազայում Իսրայելի օդուժի հարվածների հետևանքով ՄԱԿ–ի աշխատակցի է զոհվել

Գազայում Իսրայելի օդուժի հարվածների հետևանքով ՄԱԿ–ի աշխատակցի է զոհվել

«Ասոշիեյթեդ փրես»–ի փոխանցմամբ՝  ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է կազմակերպության աշխատակիցներից մեկը։ Զոհվածը Մարվան Աբու Ալ-Քուսմանն է, ով աշխատել է որպես ուսուցիչ ՄԱԿ-ի «Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության գործակալություն» կառույցում:

Նշենք, որ հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Իսրայելի օդուժն ավելի քան 130 հարված է հասցրել Գազայի հատվածին: Պաղեստինցիներն իրենց հերթին հրթիռակոծման են ենթարկում Իսրայելի տարածքը. նոյեմբերի 15-ի երեկոյան հրթիռակոծվել է նաև Թել Ավիվը:

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում երկու օրվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 19 պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 150-ը: Իսրայելական կողմը տվել է երեք զոհ և երեք վիրավոր:

Այս խորագրի վերջին նյութերը