Լրահոս

16.11.2012 11:46


Վթարի հետևանքով սատկել է 18 ոչխար, հովիվը կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Վթարի հետևանքով սատկել է 18 ոչխար, հովիվը կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, արտասովոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիր-Գյումրի ճանապարհի 68-րդ կմ-ին` Շիրակավան գյուղի մոտ։

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի է ենթարկել ճանապարհի երթևեկելի մասով շարժվող ոչխարի հոտին հովվին և հարվածել ոչխարի հոտին:

 թարի հետևանքով սատկել է 18 ոչխար, իսկ հովիվը ձախ ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը