Լրահոս

16.11.2012 15:54


Ֆինանսների փոխնախարար. «Հրանտ Բագրատյանի հնչեցրած ցուցանիշները ճիշտ չեն»

Ֆինանսների փոխնախարար. «Հրանտ Բագրատյանի հնչեցրած ցուցանիշները ճիշտ չեն»

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությանն ու գրել.

«Հարգելի Բարեկամներ... 
Հրանտ Բագրատյանի հնչեցրած ցուցանիշները տնտեսության աշխատավարձերի մասով, առ այն որ դրանց կուտակային աճի տեմպը զիջել է կուտակային գնաճին, ճիշտ չեն: Տես՝ (http://hetq.am/arm/news/20559/hrant-bagratyani-aselov-byuje-2013-

y-hakasahmanadrakan-e.html#.UKODj512MKg.facebook)
Ցանկացած անձ, օգտվելով ԱՎԾ վիճակագարական բազայից, կարող է ինքնորույն հաշվարկել և համոզվել...: Այսպես, եթե որպես բազիսային (համեմատման) տարի ընդունենք 2007 թվականը, ապա 2012 թվականին սպասվող միջին աշխատավարձերի և գնաճի պայմաններում անվանական աշխատավարձերի կուտակային աճը 2012 թվականին 2007 թվականի համեմատ կկազմի 53.3 տոկոս, իսկ կուտակային գնաճը նույն ժամանակահատվածում` հաշվարկված միջին գնաճի հիման վրա` կկազմի 34.4 տոկոս: Այստեղ նկատենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների տնտեսության աշխատավարձերի կուտակային աճը առաջանցիկ է գնաճից, ուրեմն Բագրատյանի ասածն այս ցուցանիշի մասով չի համապատասխանում իրականությանը:
Նույն մեթոդաբանությամբ, եթե որպես բազիսային տարի ընդունենք 2008 թվականը, ապա կստացվի, որ անվանական աշխատավարձերի կուտակային աճը 2012 թվականին 2008 թվականի համեմատ կկազմի 30.2 տոկոս, իսկ կուտակային գնաճը`23,3 տոկոս ևս արձանագրելով իրական աշխատավարձերի աճ կամ պատգամավորի խոսքով ասած աշխատավարձերի գնողունակության աճ:

Հավելենք, որ մեթոդաբանական կոպիտ սխալ կլինի, եթե 2007 թվականի բազիսի նկատմամբ նույն հաշվարկը կատարելիս կուտակային գնաճում ներառենք նաև 2007 թվականին գրանցված միջին գնաճը կամ 2008 թվականի նկատմամբ հաշարկը կատարելիս` ներառենք 2008 թվականին գրանցված միջին գնաճը, ինչու որովհետև 2008թ-ի բազիսային (կամ համեմատման) տարվա նկատմամբ գների մակարդակի փոփոխությունը 2009թ-ի գնաճն է, իսկ 2008-ի գնաճը վերցնելով արդեն համեմատվում ես 2007թ-ի հետ, պետք է նշել, որ երբեմն հենց այս մեթոդական սխալը թույլ է տրվում թեև ոչ տնտեսագետ մարդիկ կարող են և դա չնկատել»:

Այս խորագրի վերջին նյութերը