Լրահոս

17.11.2012 11:13


Էրդողանն այսօր մեկնում է Եգիպտոս. Գազայի հավտածի թեման կլինի ուշադրության կենտրոնում

Էրդողանն այսօր մեկնում է Եգիպտոս. Գազայի հավտածի թեման կլինի ուշադրության կենտրոնում

Թուրքական «Dünya Bülteni» լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանն այսօր երկօրյա այցով մեկնում է Եգիպտոս: Եգիպտոսում Էրդողանը քննարկելու է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը և հետագա քայլերը:

Հաղորդվում է, որ Էրդողանի ուշադրության կենտրոնում է լինելու Գազայի հատվածի հարցը: Էրդողանը Կահիրեում հանդիպումներ է ունենալու Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի և վարչապետ Հիշամ Կանդիլի հետ։

Նշենք, որ Էրդողանը Գազայի հարցի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ու ԱՄՆ նախագահների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը