Լրահոս

17.11.2012 12:23


Մահացու վրաերթ Գավառում

Մահացու վրաերթ Գավառում
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, 1991թ. ծնված Գոռ Հ.-ն «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 1948թ. ծնված Օֆիկ Դադոյանին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Վարորդը Դադոյանի դիակը տեղափոխել է «Գավառ» բժշկական կենտրոն, ապա ներկայացել ոստիկանություն:
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Գավառի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը