Լրահոս

17.11.2012 12:27


Պուտին. «Մեզ մոտ 1937 թվականը չէ»

Պուտին. «Մեզ մոտ 1937 թվականը չէ»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի պաշտոնանկման շուրջն առաջացած տեղեկատվական հոսքերը։ Պուտինը հայտարարել է, որ պաշտոնանկ նախարարի՝ նոր աշխատանքի տեղավորվելու հարցում խոչընդոտ չի տեսնում։

Ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, թե Սերդյուկովը նոր նաշանակում է ստացել՝ «Ռոստեխնոլոգիաների» գլխավոր տնօրենի խորհրդական։ Պուտինը նշել է, որ Սերդյուկովն առայժմ գործազուրկ է։

«Քննությունն ու դատարանը Սերդյուկովին ոչ մի մեղադրանք չեն ներկայացրել։ Համաքաղաքակրթական պրակտիկա է՝ մարդն անմեղ է, քանի դեռ դատարանը չի ապացուցել նրա մեղքը։ Նա այլևս աշխատելու իրավունք չունի՞։ Նա այժմ ոչ մի տեղ չի աշխատում։ Եթե նրան աշխատանք առաջարկեն, չեմ կարծում, որ մենք պետք է խոչընդոտենք։ Մարդն ունի աշխատելու իրավունք։ Մեզ մոտ 37 թվականը չէ»,–հայտարարել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նկատել է, որ Սերդյուկովը պաշտոնանկ է արվել, քանի որ «կասկածներ են առաջացել սեփականության հետ կապված հարցերում գործընթացները ղեկավարելու նրա ունակությունների վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ Սերդյուկովը պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվել է նոյեմբերի 6-ին՝ կոռուպցիոն սկանդալի համապտակերի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը