Լրահոս

17.11.2012 13:35


Պատահար Հրազդանի կիրճում

Պատահար Հրազդանի կիրճում

Երեկ գիշեր` ժամը 03։00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 1987թ. ծնված Լևոն Ա.-ին, այնուհետև բախվել վերջինիս «Կիա-Ռիո» մակնիշի ավտոմեքենային և դիմել փախուստի: Լևոն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Նույն օրը ոստիկանները պարզել են, որ վրաերթը, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1983թ. ծնված Գառնիկ Մ.-ն:
Ոստիկանության հաղորդմամբ՝ քննությունը վարում է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը:

Այս խորագրի վերջին նյութերը