Աշխարհ

17.11.2012 14:25


Թուրքիայում այրել են Իսրայելի դրոշը

Թուրքիայում այրել են Իսրայելի դրոշը

«Ռեգնում»-ի հաղորդմամբ՝ Գազայի հատվածի ուղղությամբ շարունակվող Իսրայելի ռազմական գործողությունները Թուրքիայում դարձել են զանգվածային բողոքի գործողությունների պատճառ։

Ստամբուլում, Դիարբեքիրում, Վանում, Անթալիայում, Ադանայում և մի շարք այլ վայրերում բողոքի գործողությունների  մասնակիցները դատապարտել են Իսրայելին և իրենց համերաշխությունն են հայտնել Պաղեստինի ժողովրդին:
Մերսին քաղաքի Աբու Բեքր մզկիթի մոտ վերջիններս հակաիսրայելական կոչեր են վանկարկել և այրել Իսրայելի դրոշը:

Հակաիսրայելական բողոքի գործողություններ նաև տեղի են ունեցել Իրանում և Եգիպտոսում:

Այս խորագրի վերջին նյութերը