Լրահոս

19.11.2012 18:01


Գործարարի սպանության գործով ապացույցներն ուսումնասիրվում են

Գործարարի սպանության գործով ապացույցներն ուսումնասիրվում են

Աբովյան քաղաքում գործարար Մկրտիչ Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, ուսումնասիրվում են ապացույցները:

Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել էր, որ գործարար Մկրտիչ Խաչատրյանը վնասվածքներ էր ստացել մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատրյանին ծեծի են ենթարկել Ալբերտ Քարհանյանը, Վարդան և Վահրամ Գագիկի Գրիգորյանները:

Վարդան և Վահրամ Գրիգորյաններին հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 13-ին, «ՄԱ Պլազա» ժամանցային համալիրի դիմաց: Ծեծկռտուքի հետևանքով գործարար Մկրտիչ Խաչատրյանը մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը