Լրահոս

19.11.2012 16:01


Ստեղծվել է Շորժա-Վարդենիս վազուրդի երկաթուղային կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը քննող հանձնաժողով

Ստեղծվել է Շորժա-Վարդենիս վազուրդի երկաթուղային կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը քննող հանձնաժողով

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը քննելու է Շորժա-Վարդենիս վազուրդի երկաթուղային կամրջի վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները: Մահվան ելքով դժբախտ պատահարը գրանցվեց նոյեմբերի 15-ին՝ կամրջի վերանորոգման ժամանակ:

Հատուկ հանձնաժողովը ղեկավարում է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին ՀԿԵ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը, գլխավոր տնօրենի տեղակալ - Գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ Լևոն Հակոբյանը, Ենթակառուցվածքի ծառայության պետ Բորիս Զվերևը, Կառավարման և հաղորդակցությունների ծառայության պետ Արտուշ Դանիելյանը, Տեխնիկական քաղաքականության ծառայության պետ Վալերի Գորշենինը, Իրավաբանական ծառայության պետ Մարինե Սմբատյանը, Արդյունաբերական անվտանգության բաժնի պետ Գրիգոր Կրպեյանը, ինչպես նաև արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը և վերանորոգման աշխատանքները կատարող «Իրմաստ-Մ» ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Գ.Կոզլովը:

Ծառայողական քննության արդյունքներով կազմվելու է միջադեպի պատճառների մասին եզրակացությունը, կմշակվի այդ պատճառների վերացմանը, դժբախտ պատահարների բացառմանն ուղղված միջոցառումների ցանկը: Միջոցներ կձեռնարկվեն նաև անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ներկա պահին երկաթուղում ուժեղացված են անվտանգության կանոնները, անցնում է աշխատողների արտահերթ ուսուցումը: 

Այս խորագրի վերջին նյութերը