Լրահոս

20.11.2012 10:01


Կամփոփվեն «1988» ստեղծագործական պատմվածքի մրցույթի արդյունքները

Կամփոփվեն «1988» ստեղծագործական պատմվածքի մրցույթի արդյունքները

  «Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա» հիմնադրամը հայտարարել է «1988» խորագրով ստեղծագործական պատմվածքների մրցույթ: Մրցույթին մասնակցում է 18 պատմվածք, դրանք տեղադրված են կազմակերպության www.skilfound.com կայքում:

 Մրցույթի հաղթողները կհայտարարվեն ՍՄԻԼ-ի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ, որը տեղի կունենա Ժամանակակից արվեստի թանգարանում՝ Մաշտոցի պողոտա 7 հասցեում, ս/թ նոյեմբերի 23-ին՝ ժամը 16:00-ին:

 «1988» խորագրով մրցույթի անցկացումը նպատակ ունի պարզել, թե ինչպիսի՞ ճանապարհով պետք է ընթանար Հայաստանը վերջին 20 տարիներին, արդյոք գլոբալ ու ետսովետական խնդիրներո՞վ է պայմանավորված ներկա արժեհամակարգային ճգնաժամը, ի՞նչ է պակասում մեզ այսօր աշխարհի լիարժեք մասնիկը դառնալու, դեպի նորարարական գաղափարները դառնալու ու Հայաստանի զարգացումն ապահովելու համար:

 Մրցույթի հաղթողները որոշվել են մասնագիտական անկախ հանձնաժողովի կողմից, որը հաշվի է առել պատմվածքների ստեղծագործականությունը, նորարարությունը, ոճը և կառուցվածքային ամբողջականությունը: Զուգահեռաբար կազմակերպվել է նաև քվեարկություն «facebook» սոցիալական ցանցում: Մրցույթի հաղթողները կստանան դրամական պարգև` 1-ին տեղի համար 500 ԱՄՆ դոլարին համարժեք, 2-րդ տեղի համար 400 ԱՄՆ դոլարին համարժեք և 3-րդ տեղի համար՝ 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

 ՍՄԻԼ հիմնադրամը նպատակ ունի Հայաստանում խթանել սոցիալ-մշակութային իննովացիաններ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Արմատացած հնոտի պրակտիկաների ու կարծրացած արժեհամակարգերի փոփոխությունը ու նոր քաղաքակրթական հոսքերին արժանիորեն ադապտացվելը ՍՄԻԼ-ի հիմնական նպատակներից է: Այն օգտագործելու է նորարարական, կամավորության, սոցիալական ակտիվության բոլոր գործիքներն իր նպատակների իրագործման համար:

Այս խորագրի վերջին նյութերը