Լրահոս

20.11.2012 18:10


ԱՄՆ-ում Ինտերպոլի կողմից հեախուզվողին գտել են ՀՀ-ում

ԱՄՆ-ում Ինտերպոլի կողմից հեախուզվողին գտել են ՀՀ-ում

ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Ավանի Թումանյան թաղամասի շենքերից մեկից նոյեմբերի 19-ին` ժամը 20։30-ին, բերման են ենթարկել 1957թ. ծնված Երվանդ Խ.-ին, որը ԱՄՆ-ում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր առողջապահության ոլորտում խարդախություններ կատարելու և «փողերի լվացման» մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Նոյեմբերի 19-ին` ժամը 11։40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1978թ. ծնված Մանուկ Ա.-ին, ով հոկտեմբերի 31-ից ՌԴ Յարոսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացում կատարելու մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը