Լրահոս

21.11.2012 09:48


ՀԱՄԱՍ–ը գնդակահարել է Իսրայելի լրտեսներին

ՀԱՄԱՍ–ը գնդակահարել է Իսրայելի լրտեսներին

Պաղեստինի Գազա քաղաքում սպանվել է 6 մարդ, ովքեր կասկածվել են Իսրայելի հետ համագործակցության մեջ։ «Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ՝ նրանց փողոցում գնդակահարել են դիմակավորված տղամարդիկ։

Սպանության պատասխանատվությունն իր վրա վերցրել է ՀԱՄԱՍ–ի զինվորական թևը։
Դեպքի վայրում հավաքվել է մի քանի հարյուր մարդ։ Ամբոխի միջից մարդիկ թքել են դիակների վրա, ոտնատակ արել դրանք։ Սպանվածներից մեկի դիակը կապել են մոտոցիկլին ու, «լրտես» վանկարկումներով, քաշ տվել փողոցներով։

Այս խորագրի վերջին նյութերը