Լրահոս

19.01.2011 14:24


Ռուբեն Մաթևոսյան. «Քոլեջների միացումը սխալ է»

Ռուբեն Մաթևոսյան. «Քոլեջների միացումը սխալ է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ կառավարության այն որոշումը, համաձայն որի երաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի՝ միացվելով երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Ռուբեն Մաթևոսյանն ասել է, թե դա պարզապես անընդունելի է։

-Ես նախ շնորհակալություն եմ հայտնում քոլեջին, որովհետև 1980-ականների կեսին լինելով էստրադային և ջազային արվեստների քոլեջ և լինելով մեծ հսկողության տակ՝ նա կարողացավ մեծ հնարավուրություն տալ նաև ժողովրդական երգին, և 1985թ. բացվեց ժողովրդական երգի բաժինը, որը ես ղեկավարեցի պարոն Բակունցի ոգևորված աշխատանքի շնորհիվ, և մենք ունեցանք հրաշալի շրջանավարտներ, ու մինչև  օրս ես աշխատում եմ իմ սիրելի կոլեկտիվի հետ։ Ինձ համար բավականին զարմանալի է որոշումը, որովեհտև սա միակ երաժշտական կոլեկտիվն է, որը որակյալ կադրեր է տալիս (ես չեմ ուզում նախապատվություն տալ որևէ մեկին)։ Կա հասկացողություն, երբ կարողանում են միացնել, կենտրոնացնել աշխատանքը։ Իհարկե, կարելի է միացնել, բայց եթե նրանք պրոֆիլային են՝ նույն պրոֆիլի հաստատություններ, բայց բոլորովին այլ նպատակներ է հետապնդվում մեր քոլեջում, բալորովին այլ նպատակներ  կան մյուս քոլեջում՝ իրար հետ կապ չունեցող, այս դեպքում քոլեջների միացումը սխալ է։ Նմանատիպ քոլեջ ու հաստատություն Խորհրդային Միությունում կար երեքը՝ Մոսկվայում, որն այսօր ակադեմիա է, մերը, որը չգիտես ինչու՝  դարձավ քոլեջ, ու մեկ էլ կար Կիևում։ Ուրիշ տեղ չկար, որտեղ պրոֆեսիոնալ որակի երգիչներ ու երաժիշտներ էին պատրաստում այս ժանրում։ Այն ժամանակ դեռ չէր  գործում Կոնսերվատորիայի էստրադային բաժինը։ Չի կարելի այդպես անտեսել մի  հաստատություն, որը հայ երաժշտասերին նվիրել է այդքան անուններ,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը