Լրահոս

21.11.2012 19:44


Ամուսնալուծությունների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռու մարզում

Ամուսնալուծությունների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռու մարզում

Այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում ամուսնալուծությունների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռու մարզում: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին այս մարզում գրանցվել է ամուսնալուծության 337 դեպք 1000 ամուսնության հաշվով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Շիրակում ամուսնալուծությունների թիվն ավելացել է 43-ով:

Ամուսնալուծությունների թվով երկրորդ տեղում մայրաքաղաքն է: Այս տարվա ինն ամիսների ընթացքում գրանցվել է 217 դեպք 1000 ամուսնության հաշվով: Նախորդ տարվա համեմատ այս թիվն ավելացել է տասնվեցով, իսկ 2010-ի համեմատ՝ մնացել է անփոփոխ:

Ամուսնալուծությունների առավել փոքր թիվ գրանցվել է Արմավիրում և Գեղարքունիքում` 104-ական դեպք:

Նշենք, որ 2012թ. հունվար-սեպտեմբերին 2011թ. հունվար-սեպտեմբերի համեմատ 6,6%-ով նվազել են գրանցված ամուսնությունները և կազմել 13 828 դեպք: 2012թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված ամուսնալուծության դեպքերը 2011թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 3,1% և կազմել 2 441 դեպք:

Այս խորագրի վերջին նյութերը